ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՖԻԼՄԱԴԱՐԱՆ

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՀՂՈՒՄՆԵՐ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Weather by Freemeteo.com

ԼՈՒՐԵՐ

05.08.2015թ. «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԲԼԴԱՆ ԳԵՏ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Սույն թվականի օգոստոսի 2-ին «Դիլիջան» Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կոկա-Կոլա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունները համատեղ իրականացրել են «Դիլիջան» Ազգային Պարկի տարածքում գտնվող Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:
«Դիլիջան» ԱՊ տնօրեն Սահակ Մուրադյանը, ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» և WWF-ի այս նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այս քայլը օրինակելի կդառնա այլ ընկերությունների համար ևս, ինչպես նաև կոչ արել տարածքում իրենց հանգիստը կազմակերպող քաղաքացիներին լինել հոգատար բնության նկատմամբ և պահպանել ազգային պարկի տարածքի մաքրությունը:

WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր խոսքում նշել է. ««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ համատեղ Բլդան գետի հարակից տարածքները մաքրելու այս որոշումը քաղցրահամ ջրերի պահպանության նկատմամբ ուշադրություն քարոզելու և սեփական փորձով օրինակ ծառայելու ևս մեկ նախաձեռնություն է: Ամառային օրերին իրենց հանգիստը կազմակերպելու համար մարդիկ նախընտրում են գետերի հարակից տարածքները, հատկապես, որ այստեղ տեղադրված են տաղավարներ, սակայն ցավոք, հեռանալիս թողնում են աղբը` աղտոտելով շրջակա միջավայրը: Այս վայրի ընտրությամբ նաև ձգտում ենք բարձրացնել մարդկանց ուշադրությունը բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ»:
Մաքրման աշխատանքներից հետո ազգային պարկի տարածքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից տեղադրվել են նախազգուշական ցուցանակներ:


Վերադարձ