ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՖԻԼՄԱԴԱՐԱՆ

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՀՂՈՒՄՆԵՐ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Weather by Freemeteo.com


ԼՈՒՐԵՐ


04.11.2016թ. «Դիլիջան» ԱՊ» ՊՈԱԿ-ի 2016թ-ի հոկտեմբեր ամսին կատարված աշխատանքները

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2016թ-ի Աշխատանքային Պլան-Ծրագրով նախատեսված աշխատանքներից հոկտեմբեր ամսում կազմակերպության բաժիններում կատարվել են հետևյալ աշխատանքները.

Պահպանության բաժնի աշխատակիցների կողմից <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում սեպտեմբեր ամսին հայտնաբերվել է ապօրինի հատված 33 ծառ, որոնց համար կազմվել է 7 անտառխախտման արձանագրություն և ուղարկվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: 17.10.2016 թվականից սկսվել է «Դիլիջան» ԱՊ» ՊՈԱԿ-ի 2016թ-ի հերթական աշնանային ստուգողական ստուգումները, որը կավարտվի 17.11.2016 թվականին: Բնակչությանը բաց է թողնվել քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 360խ.մ վառելափայտ: Կանխվել է ձկնագողության 2 դեպք /առգրավվել են ցանցեր/: Մասնաճյուղերում կազմակերպվել է ապօրինի ծառահատումների և որսագողության դեմ տարվող աշխատանքներ:
Գիտական բաժնի աշխատակիցների կողմից հոկտեմբեր ամսին կատարվել է աշնանային սնկերի ուսումնասիրում :Արծաթափայլ սերմերի չորացում, մշակում, նախապատրաստում: Պարզ լիճը որպես առանձին էկոհամակարգ, աշնանային երևույթների ուսումնասիրություն:
Էկոտուրիզմի և ռեկրեացիայի բաժնի աշխատակցի կողմից հոկտեմբեր ամսին Էկոերթուղիների ընթացիկ վիճակին ծանոթանալու նպատակով, իրականացվել են շրջայցեր <<ք. Դիլիջան – Մաթոսավանք>> և <<ք. Դիլիջան – Ջուխտակ վանքեր - Մատուռ>> և <<ք. Դիլիջան – Պարզ լիճ>> էկոերթուղիններով:


07.10.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի սեպտեմբեր ամսին կատարված աշխատանքները

30.08.2016թ. «Դիլիջան» ազգային պարկ»-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /երրորդ փուլ/

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն /21.06.2014թ. Հ 0-110-Ն/. Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 14:00- -ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում՝ <<Օրհուս>> կենտրոնում (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55 շենք) տեղի կունենա «Դիլիջան» ազգային պարկ» -ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /երրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Դիլիջանի քաղաքապետարանում՝ Օրհուս կենտրոնում / ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55 շենք, առաջին հարկ/, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում / ք. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2, հեռ. +374 268 2-71-71/, կամ էլեկտրոնային կայք էջերում /www.dilijanpark.am/:

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի նախագիծ /երրորդ փուլ/


07.07.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի հուլիս ամսին կատարված աշխատանքները

28.07.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ 0-110-Ն/. Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2016թվականի օգոստոսի 12-ին ժամը 12:00 -ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանում (հասցե՝ ՀՀ, ք. Իջևան, Սահմանադրության 1) տեղի կունենա «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկորոդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում /mnp.am/, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, Տավուշի մարզպետարանում կամ էլեկտրոնային կայք էջերում:
Հեռ. /+374 263/ 3-23-56, 22-02-18, 22-15-68, E-mail:tavush@mta.gov.am

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի նախագիծ /երկրորդ փուլ/


07.07.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի հունիս ամսին կատարված աշխատանքները

01.07.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ 0-110-Ն/. Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2016թվականի հուլիսի 7-ին ժամը 1400- -ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում՝ <<Օրհուս>> կենտրոնում (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55 շենք) -տեղի կունենա «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ /առաջին փուլ/:
Նախնական գնահատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Դիլիջանի քաղաքապետարանում՝ <<Օրհուս>> կենտրոնում, <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի գրասենյակում, կամ էլեկտրոնային կայք էջերում:
Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55 շենք:

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2016-2025 թվակաների կառավարման պլանի նախագիծ


06.06.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի մայիս ամսին կատարած աշխատանքները

06.05.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի ապրիլ ամսին կատարած աշխատանքները

04.04.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի մարտ ամսին կատարած աշխատանքները

Հեղինակավոր միջազգային ITB տուրիստական ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները

Սույն թվականի մարտի 9-13-ը Բեռլինում ընթանում է ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության <<Փուլ III>> ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:
ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որտեղ միջազգային տուրօպերատորները և հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների և առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության և արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում: Հայկական պատվիրակության անդամ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնում է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքները բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների և վայրի բնության սիրահարների համար. <<Մեր խնդիրն էր պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի պահպանվող տարածքների գրավչությունն ու հնարավորությունները, ինչը, կարծում եմ հաջողվեց: Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար>>:


03.03.2016թ. Դիլիջանի թիվ 6 դպրոցի աշակերտների այցը "Դիլիջան" ազգային պարկ

03.03.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի   2016թ.-ի փետրվար ամսին կատարած աշխատանքները

05.02.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2016թ.-ի հունվար ամսին կատարած աշխատանքները

05.02.2016թ. "Դիլիջան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի կողմից 2015թ. դեկտեմբերից մինչև 2016-ի փետրվար ամիսներն արձանագրված անտառխախտման դեպքերը

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և 2016 թվականի հունվար ամնիսներին < <Հաղարծին>>, <<Շամախյան>> և <<Դիլիջան>> տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված 14 ծառի և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:
Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի կողմից:


19.01.2016թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի դեկտեմբեր ամսին կատարած աշխատանքները

02.11.2015թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի նոյեմբեր ամսին կատարած աշխատանքները

03.11.2015թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքները

05.10.2015թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

04.09.2015թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի օգոստոս ամսին կատարած աշխատանքները

18.08.2015թ. Անտառխախտման դեպքերի բացահայտում "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից

"Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝ ապօրինի հատված 20 ծառի, 4 մ3 վառելափայտի անտառից դուրսբերման և կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:
30.07.2015թ. անտառխախտման արձանագրություն է կազմվել "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Վ. Պետրոսյանի նկատմամբ` 2 հա բնական ծագումով մատղաշ ծառերը վնասելու, խոշոր և մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար:
31.07.2015թ. նույն տեղամասում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ս. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար:
03.08.2015թ. "Գոշ տեղամաս" մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ա. Զաքարյանի նկատմամբ` ապօրինի 4մ3 վառելափայտի դուրս բերման համար: Հաջորդ օրը նույն տեղամասում` Մ. Մովսիսյանի նկատմամբ` կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:
06.08.2015թ. "Գոշ տեղամաս" մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում Մ. Պողոսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:
13.08.2015թ. "Շամախյան տեղամաս" մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Խ. Ալիխանյանի նկատմամբ` ապօրինի հատված 10 կանգուն ծառի համար:
Նշված վեց անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու նպատակով:


05.08.2015թ. "ԴԻԼԻՋԱՆ" ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԲԼԴԱՆ ԳԵՏ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Սույն թվականի օգոստոսի 2-ին "Դիլիջան" Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կոկա-Կոլա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունները համատեղ իրականացրել են "Դիլիջան" Ազգային Պարկի տարածքում գտնվող Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

մանրամասն...


23.07.2015թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի հունիս ամսին կատարած աշխատանքները

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի մայիս ամսին կատարած աշխատանքները

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի ապրիլ ամսին կատարած աշխատանքները

20.04.2015թ. Շուրջ 4000 նորատունկ ծառեր` "Դիլիջան" ազգային պարկում

Ապրիլի 19-ին "Դիլիջան" ազգային պարկում տեղի է ունեցել հերթական գարնանային ծառատունկը: Ազգային պարկի տնօրինության նախաձեռնությամբ և "Թուֆենկյան Հոսփիթալիթի" ընկերության Դիլիջանի մասնաճյուղի աջակցությամբ տարածաշրջանի ավագ դպրոցների և Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) մոտ 50 աշակերտներ ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ իրականցրել են ծառատունկ:
"Դիլիջան" ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը, կարևորելով երիտասարդ սերնդի աջակցությունն ու ներգրավվածությունն ազգային պարկի պահպանության և զարգացման գործում, նշել է. "Այս տարի նախատեսված մոտ 5 հա տարածքից այսօր ծառատունկ իրականացվեց 1,5հա-ի վրա, տնկվեց ավելի քան 4000 տնկի: Եղանակը բարենպաստ է, հողը` պարարտ, կպչողականությունը` բարձր: Հուսանք, որ մոտ ապագայում մեր երիտասարդներն այստեղ կտեսնեն իրենց ձեռքով տնկված ծառերից բարձրացած երիտասարդ անտառը":


"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի մարտ ամսին կատարած աշխատանքները

06.03.2015թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժինը կազմել է անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի համար

ՀՀ բնապահպանության նախարարության "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի և անտառից 2 խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար:
Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի առաջին պահաբաժնում Ա.Ստեփանյանի նկատմամբ` 9 կանգուն ծառի ապօրինի հատման համար:
Ս.Գոգչյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման երկու արձանագրություն, համապատասխանաբար` "Դիլիջան տեղամաս" մասնաճյուղի 8-րդ պահաբաժնում 13.02.2015 թվականին ապօրինի հատված 6 կանգուն ծառի և 16.02.2015թ. նույն մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում 7 կանգուն ծառ կտրելու համար:
25.02.2015 թվականին "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում 2 խմ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար Ջ. Ղամբարյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն: 26.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել "Դիլիջան տեղամաս" մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում Կ. Դավթյանի նկատմամբ` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար:
27.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Հ. Մկրտչյանի նկատմամբ "Դիլիջան տեղամաս" մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար:
02.03.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Ն. Խշոյանի նկատմամբ` "Դիլիջան տեղամաս" մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:
Նշված 7 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:


"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2015թ.-ի հունվար-փետրվար ամիսների կատարած աշխատանքները

"Դիլիջան" ազգային պարկի պահպանության բաժնի կողմից 22.12.2014-12.01.2015 թթ. կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն` ապօրինի հատված 50 ծառի համար

"Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 22.12.2014-12.01.2015 թթ. ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն` ապօրինի հատված 50 ծառի համար:
"Աղավնավանք տեղամաս" մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի աշխատակիցները 22.12.2014թ. արձանագրել են մեկ կանգուն ծառի ապօրինի հատում` կատարված անչափահաս Պ. Բուդաղյանի կողմից: 24.12.2014թ. "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի 11-րդ պահաբաժնում կազմվել է անտառխախտման արձանագրություն Մ. Խաչատրյանի նկատմամբ` 4 կանգուն ծառի ապօրինի հատման համար, նույն տեղամասի 6-րդ պահաբաժնում 09.01.2015թ. Ա. Ավանեսովի նկատմամբ` ապօրինի հատված 22 կանգուն ծառի համար: Եվս մեկ անտառխախտման արձանագրություն կազմվել է 26.12.2014թ. "Դիլիջան տեղամաս" մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Դ. Կարեյանի նկատմամբ` ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար, 29.12.2014 թվականին "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար: Անտառխախտման մեկ այլ արձանագրություն կազմվել է սույն թվականի հունվարի 12-ին "Գոշ տեղամաս" մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Մ. Հակոբյանի նկատմամբ` ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար:
Անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին՝ ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:


"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2014թ.-ի դեկտեմբեր ամսվա կատարած աշխատանքները

2014թ. դեկտեմբերի 2-ից 16-ը "Դիլիջան" ազգային պարկի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է խախտման 7 դեպք

Դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 7 արձանագրություն՝ 29 ծառ և 2 խ/մ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար: 02.12.2014թ. անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է "Դիլիջան" տեղամասի 8-րդ պահաբաժնում Ա. Վարդանյանի նկատմամբ /7 կանգուն ծառի ապօրինի հատում/, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է 04.12.2014թ. "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Բ. Բաբինյանի նկատմամբ /անտառից 2խ/մ փայտանյութի ապօրինի դուրս բերում/, ...

մանրամասն...


08.12.2014թ. "Դիլիջան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն` անտառից 19 ծառի ապօրինի դուրսբերման համար

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17.11-25.11.2014 ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն` անտառից ապօինի 19 ծառի դուրս բերման համար, որից անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է 17.11.2014 թվականին "Հաղարծին" տեղամասի 2-րդ պահաբաժնում Գ. Բադալյանի նկատմամբ /2 կանգուն ծառի ապօրինի հատում/, մեկ արձանագրություն կազմվել է 21.11.2014 թվականին "Հաղարծին" տեղամասի 3-րդ պահաբաժնում` Մ. Աղաջանյանի նկատմամբ ապօրինի հատված 1 կանգուն ծառի համար, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է 21.11.2014-ին նույն տեղամասի 2-րդ պահաբաժնում` Ս. Հակոբյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 ծառի համար:...

մանրամասն...


"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի 2014թ.-ի նոյեմբեր ամսվա կատարած աշխատանքները

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից
17.11 - 21.11.2014թթ. հայտնաբերված անտառխախտման դեպքերը

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17-21.11.2014 թ. ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման երեք արձանագրություն` անտառից 17 ծառի ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման թիվ 020 արձանագրությունը կազմվել է Գ. Ստեփանյանի նկատմամբ 21.10.2014 թվականին "Հաղարծին" տեղամասի 3-րդ պահաբաժնում 5 կանգուն ծառի ապօրինի հատման համար, անտառխախտման թիվ 021 արձանագրությունը կազմվել է 17.11.2014 թվականին Կ. Գուլինյանի նկատմամբ "Հաղարծին" տեղամասի 7-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար, իսկ թիվ 022 արձանագրությունը` 17.11.2014 թվականին "Հաղարծին" տեղամասի 11-րդ պահաբաժնում Մ. Մելիքբեկյանի նկատմամբ` ապօրինի հատված 4 ծառի համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից: 06.11.2014թ.-ին "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` որսագետ Ա.Սարգսյանի և որսհսկիչ Ա.Գուլինյանի կողմից հերթական ստուգայցի ժամանակ "Հաղարծին" տեղամասի թիվ 9-րդ պահաբաժնի 33 քառակուսում հայտնաբերվել է մետաղյա լարերից պատրաստված չորս թակարդ, իսկ 15.11.2014 թվականին որսհսկիչ Ա.Գուլինյանի կողմից "Հաղարծին" տեղամասի 9-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է որսորդական 3 թակարդ: Բոլոր հայտնաբերված թակարդները հանձնվել են կազմակերպության պահեստ:


23.10.2014թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և արձանագրել են անտառխախտման նոր դեպքեր

ՀՀ բնապահպանության նախարարության "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի, պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 18-ը հայտնաբերել և կազմել են ...

մանրամասն...


30.09.2014թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր

"Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 5 արձանագրություն` 68 ծառ անտառից ապօրինի դուրս բերման համար, որից N 008 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 22.09.2014 թվականին "Դիլիջան" տեղամասի 6-րդ պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի նկատմամբ /1 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 009 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 20.09.2014 թվականին "Դիլիջան" տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ /2 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 010 անտառխախտման արձանագրություն կազմվել է 23.09.2014 թվականին "Շամախյան" տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 կանգուն ծառի համար և N 011 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 23.09.2014թվականին "Շամախյան" տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 ծառի համար, N 012 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 23.09.2014 թվականին "Շամախյան" տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 19 ծառի համար:
Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:


20.09.2014թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր:

“Դիլիջան” ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 3 արձանագրություն` 11 ծառի և 2 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրս բերման համար, որից 005 անտառխախտման արձանագրություն կազմվել է 10.09.2014թ. “Դիլիջան” տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ (2 կանգուն ծառի ապօրինի հատում), 006 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.09.2014թ. “Հաղարծին” տեղամասի 11-րդ պահաբաժնի տեղամասային տեսուչ Մանվել Նավիկի Պետրոսյանի նկատմամբ (2 խ.մ վառելափայտ ապօրինի կերպով դուրս բերում անտառից):

մանրամասն...


12.09.2014թ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի բացահայտումները

02-12.09.2014թթ. "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: 2 անտառխախտման արձանագրություն կազմվել է "Հաղարծին" տեղամասում Արայիկ Զարգարյանի /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում/ և Արշակ Թամրազյանի նկատմամբ /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում,/: "Գոշ" տեղամասում Սամվել Ալիխանյանի կողմից ապօրինի հատված 3 ծառի համար կազմվել է անտառխախատման արձանագրություն:

մանրամասն...


Սկիզբ