Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են: Բնության հուշարձանների ստեղծման նպատակն է տեխնածին , ակտիվ ներգործությունից զերծ պահել բնական բոլոր այն փոքրատարածք գիտաճանաչողական, գիտական բարձրարժեք համալիրները, էկոհամակարգերը, նրանց առանձնահատկությունները, բնության անկենդան հրաշակերտ գոյացումները:

Դիլիջանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: Ամենանշանակալից մշակութային հուշարձաններն են  Հաղարծնի վանքը (10-րդ 13-րդ դդ.), Գոշավանքը (12-13-րդ դդ.), Ջուխտակ վանքեը (11-րդ 13-րդ դդ.), Մաթոսավանքը (10-13-րդ դդ.), Աղավնավանքի եկեղեցին (11-րդ դ .):

1970-ականներին իրականացված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ սկսել են ապրել Դիլիջան քաղաքի տարածքում բրոնզե դարի վերջերին և երկաթե դարի սկզբներին: Գոլովինոյի և Պապանինոյի նախապատմական դամբարանների պեղումների ժամանակ հայտնաբերվել են գրեթե երեք հազար տարեկան բրոնզե իրեր, այդ թվում, զենք ու զրահ, դաշույններ, կուժեր, օղեր և այլն: Այս բոլոր իրերը կարելի է տեսնել Դիլիջանի թանգարանում կամ Էրմիտաժի թանգարանում:

Դիլիջանում, ինչպես ամբողջ Հայաստանում, կան բազմաթիվ խաչքարեր՝ բացառիկ նրբաքանդակներով: Վարպետ Պողոսի խաչքարը (1291), որը մշակվել է առանձնահատուկ հմտությամբ, գտնվում է Գոշավանքում:

Քաղաքի մասին հիշատակումներ արվել են 19-րդ դարի առաջին կեսի տարբեր փաստաթղթերում, երբ Դիլիջանը սկսեց զարգանալ որպես առողջարանային կենտրոն՝ գրավելով թոքերի հիվանդություններով տառապող մարդկանց: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսեցին զարգանալ արհեստները, ինչպիսիք են դարբնագործությունը, գորգագործությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: Դիլիջանի գորգերը բավականին հայտնի են Հայաստանում: Դիլիջանի թանգարանի հավաքածուներում կան

գորգերի և կարպետների տարբեր հետաքրքիր նմուշներ: ԴԱՊ-ի տարածքում կան ավելի քան 220 պատմական, հնագիտական և մշակութային վայրեր, և նրանց մեծ մասը ներառված չեն զբոսաշրջային առաջարկներում՝ ֆիզիկական անմատչելիության պատճառով:

ԴԱՊ-ի մշակութային և պատմական արժեքները.

Բնության հուշարձաններ 2
Քարե դարի հնագիտական վայրեր 3
Քարաայր կացարան 9
Քաղաքատեղիներ 8
Գյուղատեղիներ 51
Ազգագրական տներ 2
Ամրոցներ 13
Կամուրջներ 4
Մետաղագործական համալիրներ 1
Եկեղեցիներ 4
Վանական համալիրներ 4
Մատուռներ 17
Խաչքարերի խմբեր 23
Առանձին խաչքարեր 26
Աղբյուր-հուշակոթողներ 4
Երկրորդ համաշխարհային պատերազմի                       հերոսներին նվիրված հուշարձաններ 2
Դամբարանադաշտ 2
Գերեզմանատներ

48