«Դիլիջան»  ազգային պարկի տարածքում տուրիզմի զարգացման ձևերը կարելի է բաժանել երկու հիմանական տիպերի` նեղ մասնագիտացված, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող:                                                    Նեղ մասնագիտացված ձևերը կարող են լինել ինչպես դասական տուրիստական ուղևորությունները, այնպես էլ հետազոտական արշավախմբերի տեսքով: Դրանց շարքին են դասվում`

  • Վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching), օրինակ` թռչնադիտական(birdwatching), բուսաբանական
  • Գեոէկոլոգիական, հնագիտական, ճարտարապետական, ազգագրական և այլ տուրեր:                                                                   Ընդհանուր  հետաքրքրություն  ներկայացնող տուրիզմի ձևը հիմնվում է ազգային պարկի հիմնական բնական և պատմամշակութային ռեկրացիոն ձևերի վրա: Դրանք ներկայումս կազմում են այցելությունների մեծամասնությունը, իսկ այցելությունները հիմնականում կատարվում են Հաղարծին կիրճի տարածք, Պարզ լճի և Գոշալճի շրջակայք և Դիլիջան համայնքի տարբեր հանգստյան տներ և պանսիոներ: