Изображения баннера
Տնօրենի Ուղերձը
ԱՂԱՋԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՅԿԻ
Հարգելի այցելու,
Սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում:
Մարդը բնության մասնիկն է, բնությունը` նրա շրջակա միջավայրը:
Բնությունն է ստեղծել մարդուն, որպեսզի նրա աչքերով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ: Բնությունը նպաստել է մարդկային հասարակությանը դառնալու երկրաբանական ուժերի համազորը, նրանց վերփոխիչը և հենց մարդու ազդեցությամբ էլ բնության վերափոխումն անխուսափելի է: Հետևաբար մեզնից յուրաքանչյուրը որքան շատ իմանա հասարակության և բնության բարդ հարաբերությոնների մասին, որքան ինքն իրեն կարգապահ դարձնի և լցվի պատասխանատվության զգացումով, այնքնան հեշտ կլինի իրագործել բնապահպանական ցանկացած միջոցառում և ծրագիր, որոնցից կշահի մեզնից յուրաքանչյուրը:
21-րդ դարում զարգացման և առաջընթացի գրավական են համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ստեղծարարությունն ու նորարականությունը, և վստահ եմ՝ համատեղ ջանքերով կձևավորենք «Դիլիջան» ազգային պարկի և հասարակության համագործակցության նոր մշակույթ։ Մեր աշխատանքի ոճը լինելու է մասնակցային, բաց, թափանցիկ և փոխվստահելի։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են մեր շրջապատի վայրի կենդանիների, կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը, լինեն նրանք բնասերներ, բնապահպաններ, գիտնականներ, երաժիշտներ, մարզիկներ կամ ուղղակի բարի կամքի տեր մարդիկ` ղեկավարվելով միանշանակ բարի մտադրությոններով, պետք է առավելագույն ջանքեր գործադրեն` միասին և համերաշխ, համախմբված աշխատելու համար:
Կարևորելով յուրաքանչյուրիդ մտահոգություններն ու առաջարկները՝ ակնկալում եմ Ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունը ոլորտում իրականացվող գործընթացներում։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ