Անտառվերականգնման աշխատանքներ

«Դիլիջան» ազգային պարկը հրավիրում է մասնակցելու  2019թ. անտառվերականգնման աշխատանքներին` վճարովի հիմունքներով:  Աշխատանքն իր մեջ ներառում է`
— Հաճարենու սերմերի ձեռքբերում 
— Նախատեսված վայրերում խաշամի հեռացում
— Հողի փխրեցում
— Սերմերի ցանքս
Աշխատանքների վճարումը կատարվելու է գործարքային տարբերակով:
Մանրամասների համար խնդրում ենք այցելել «Դիլիջան» ազգային պարկ:

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ընթանում է բնական վերաճի օժանդակման նպատակով հաճարենու սերմերի ցանքսի աշխատանքները ( համաձայն «ՄԱԶԾ» ծրագրի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի):